Գագիկ Ծառուկյանն աշխատանքային այցով եղել է Լիբանանում, որտեղ հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ: Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ ցանկություն ունի սիրահայերին աջակցելու նպատակով ստեղծել հիմնադրամ, սակայն մինչև այդ եկել է հարցի վերաբերյալ Վեհափառ Հայրապետի տեսակետը լսելու: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը ողջունել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ աջակցությունը սիրահայերին համահայկական կարևորագույն խնդիր է:
Ուսանողության միջազգային տոնի կապակցությամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար, որին մասնակցել են Երևանի և մարզերի բոլոր բուհերի և կրթական հաստատությունների ուսանողները: Հաղթողներն ու մրցանակակիրները ՀԱՕԿ նախագահի կողմից արժանացել են մեդալների , գավաթների ու դրամական խոշոր պարգևների:
Ուսանողների տոնը լավագույն առիթ ևս մեկ անգամ երիտասարդներին մեկ հարկի տակ համախմբելու համար: Ավելի քան 15 տարի Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ Ուսանողների միջազգային տոնը Հայաստանում նշվում է մեծ շուքով: Ավանդույթի համաձայն տոնական այս օրը մեր երկրի հազարավոր երիտասարդների հետ է անցկացնում նաև Գագիկ Ծառուկյանը: Ուսանողների հետ ջերմ ու անմիջական հանդիպման ժամանակ Մուլտի գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հորդորել է երբևէ չմտածել Հայաստանից գնալու մասին և ստացած գիտելիքները ծառայեցնել ի նպաստ հայրենիքի զարգացման: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այս տարի մի քանի անգամ ավելացվել է անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը՝ նրանց շարքերում ընդգրկելով նաև սիրիահայ ու սփյուռքից հայրենիք եկած մի քանի տասնյակ ուսանողների: Այսպիսով, Հանրապետության բոլոր բուհերի բարձր առաջադիմություն ունեցող 900 ուսանող այսօր արժանացել են Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակի:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv