Ավանդույթի համաձայն երեխաների պաշտպանության միջազգային  օրը հայ մանուկներին առաջիններից է  շնորհավորում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը , ով ջանք ու եռանդ չի խնայում երեխաների օրը տոնի վերածելու համար: ՀԱՕկ նախագահի նախաձեռնությամբ այսօր ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի մարզադահլիճում անցկացվել է՝ «Մենք ապագա օլիմպիականներն ենք » խորագիրը կրող  մարզամշակութային միջոցառում , որին մասնակցել են  Արմավիրի, Կոտայքի,  Արագածոտնի, Արարատի մարզերի և  Երևանի  25  մանկապարտեզների  200-ից ավելի  երեխաներ: Միջոցառմանը ներկա է եղել Գագիկ Ծառուկյանը որդու հետ, նաև օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը, Լևոն Ջուլֆալակյանը, Հոգսեն Միրզոյանը, Արթուր Ալեքսանյանը  և այլ աշխարհահռչակ մարզիկներ:

«Գագիկ Ծառուկյան»  բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վաղ առավոտից հունիսի 1-ին նվիրված տոնական միջոցառումներն են  անցկացվել նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Հիմնադրամը մարզի հազարավոր երեխաներին բազմաթիվ անակնկալներ է մատուցել: Տոնին, ավանդույթի համաձայն, միացել է նաև ԲՀԿ նախագահ, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը՝ կրտսեր որդու՝ Հովհաննեսի հետ: «Երեխաներն են մեր ապագան կերտողներն ու հայրենիքը շենացնողները, մեր բոլորի խնդիրը պետք է լինի նրանց համար բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ապահովելը»,-իր շնորհավորական խոսքում ասել է Գագիկ Ծառուկյանը:

Օլիմպիական ավանում աշխույժ եռուզեռ է: Տարածաշրջանում նմանը չունեցող մարզակառայուցը ընդունել է առաջին հյուրերին: Այնտեղ  առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում են մեր ըմբիշները: Օլիմպավանում հայ մարզիկների առաջին ուսումնամարզական հավաքին հետևել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։