Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն Ամանորին շարունակել է տոնական անակնկալ մատուցել մարզերի հազարավոր երեխաներին: Ձմեռ պապերն ու Ձյունանուշներն այցելել են Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի: Նրանք իսկական հեքիաթով են լցրել տնակներում բնակվող, Մուշ թաղամասի փոքրիկ բնակիչների եւ մյուս գյումրեցի երեխաների օրը:

Ընդամենը հաշված օրեր ու Ամանորը կթակի մեր դռներն ու իր հետևից նոր իղձեր ու երազանքներ կբերի: Տոնին անհամբերությամբ սպասող հայ մանուկներն այս տարի ևս հիշարժան ակնթարթների պակաս չեն զգացել: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն, ավանդույթի համաձայն, տոնական անակնկալների մի ամբողջ շարք է նախապատրաստել մեր երկրի 350 000-ից ավելի երեխայի համար: Դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 5-ը հարյուրավոր Ձմեռ պապեր ու Ձյունանուշներ բազմաթիվ նվերների հետ նաև խինդ ու բերկրանք են սփռել մեր երկրի ամբողջ տարածքում:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատանքային այցով մեկնել է Գյումրի: Վարդանանց հրապարակում համախմբված հազարավոր մարդիկ նրան ջերմ ընդունելության են արժանացրել: ԲՀԿ առաջնորդը նախ ծաղկեպսակ է դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա ընդգծել՝ երկրաշարժ վերապրած գյումրեցին ուշադրության պակաս չպետք է զգա: Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Ամանորին ընդառաջ 100 միլիոն դրամ է հատկացնելու Գյումրու տնակային ավանների բնակիչներին և սոցիալապես անապահով ընտանիքներին:


Ավանդույթի համաձայն, ամանորին ընդառաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Աբովյանի մի քանի հարյուր սոցիալապես անապահով ընտանիքներին: Այս տարի Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ Աբովյանի քաղաքապետը դրամական աջակցություն է տրամադրել դրա կարիքն առավել շատ զգացող ընտանիքներին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։