Աբովյան քաղաքում բացվել է հայ-սինգապուրյան բարեկամության պուրակ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով Սինգապուրից Հայաստան ժամանած պատվիրակության ներկայացուցիչները և ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորները տնկել են այգու առաջին սոսիները: Նրանք համոզմունք են հայտնել, որ Երևանն ու Սինգապուրը կդառնան քույր քաղաքներ՝ միասին աշխատելով ներդրումային խոշոր ծրագրեր Երևան բերելու ուղղությամբ: Սինգապուրյան պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին և անձամբ Գագիկ Ծառուկյանին՝ ջերմ ընդունելության համար և արդյունավետ այցի համար:
Տարվա յուրաքանյուր օր և ժամ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ուշադրությունից երբևէ չի վրիպում քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքնները, որոնք ունեն սոցիալական բազմաթիվ խնդիրներ: Ֆինանսական սուղ պայմաններից մինչև կենցաղային ծայրահեղ ծանր վիճակ: Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանն ընդունել է հերոսներից երկուսի հայրերին, որոնք դիմել են հիմնադրամի օգնությանը իրենց որդիների անկատար նպատակներն իրականություն դարձնելու համար:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv