Items filtered by date: Շաբաթ, 13 Մարտի 2021
Շաբաթ, 13 Մարտի 2021 22:00

Էպիկենտրոն 13.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 13 Մարտի 2021 21:30

Անցուդարձ 13.03.2021

Published in Անցուդարձ

Ամեն տարի այս օրը Եղիշե Չարենցի ժառանգներն ու արվեստի երկրպագուները պոետի ծննդյան առթիվ այցելում են նրա հուշարձանին, ապա թանգարան: Հայ մեծանուն բանաստեղծի 124-ամյակին նրա տուն-թանգարանը կազմակերպել է նոր ներդրված համակարգերի ու «Չարենց-Նամե» պոեմի շնորհանդես:

Հայրենիքի փրկության շարժումը փորձել է խոչընդոտել նաև Նիկոլ Փաշինյանի մուտքը Բաղրամյան 26: Այստեղ ևս վարչապետին օգնության են հասել ոստիկանության մեծաթիվ ուժերը՝ ապահովելով վարչապետի այցը նախագահական: Ցուցարարների և իրավապահների միջև տեղի է ունեցել բախում: Իսկ թե ինչպե՞ս է Փաշինյանը դուրս եկել Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից, նույնիսկ տարածքն իրենց վերահսկողության տակ վերցրած քաղաքացիները չեն նկատել:

Հայաստանում վերջերս նոր թափ առած լիզինգային ծրագիրն առաջին պտուղներն է տալիս: Դեռ տարիներ առաջ որպես գյուղատնտեսական աջակցման միջոց ընկալվող ծրագրից այժմ կարողանում են օգտվել նաև այլ ոլորտների ներկայացուցիչներ: Շահում են հատկապես փոքր ու միջին արտադրական բիզնեսները: Հայաստանում արտադրական գործունեությամբ զբաղվող անհատ ձեռներեցն «Էպիկենտրոն»-ի հետ կիսվել է ծրագրից օգտվելու արդյունքների հեռանկարներով:

«Կառավարությունը փորձում է վերացնել Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը»,- նման համոզմունք է հայտնել Արման Թաթոյանը՝ անդրադառնալով օմբուդսմենի աշխատակազմի ֆինանսավորումը կրճատելու մասին կառավարության որոշմանը: Ըստ նրա՝ նախագիծը խտրական է և ուղղված է ՄԻՊ-ի գործունեությունը սահմանափակելուն: Դրա հետևանքով մեր երկրի պաշտպանի ինստիտուտը կարող է կորցնել իր միջազգային դասը: Թաթոյանն ասել է, որ եթե ԱԺ-ն ընդունի նախագիծը, կդիմի ՍԴ: «Էպիկենտրոն»-ի հարցին, թե ինչո՞ւ նախագծի ընդունման օրը Թաթոյանը գործադիրի նիստին ներկա չէր, պաշտպանն ասել է՝ իրեն այլևս կառավարություն չեն կանչում: Վարչապետի խոսնակն էլ հակադարձել է՝ Թաթոյանն ինքը չի ներկայացել նիստերին:

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներն ու վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր փորձել են խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ: Ոստիկանները չորս կողմից շրջափակել են կառավարության 2-րդ մասնաշենքը, հարակից շինություններին նույնիսկ դիպուկահարներ են տեղակայվել: Չնայած վարչապետին հաջողվել է աննկատ գալ ԱԳՆ և նույնկերպ հեռանալ շենքից, սակայն ցուցարարները հայտարարել են, որ ակցիան ծառայել է իր նպատակին:

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում կրքերը չեն հանդարտվում: Պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը տեղեկացրել է, որ նորանշանակ տնօրենն առանց պատճառի ու պատշաճ ծանուցելու աշխատանքից ազատել է նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին ու գործադուլ անող որոշ ուսուցիչների: Այս մասին անձնակազմը տեղեկացել է այսօր առավոտյան դպրոցի պահակից: «Սա իրավական ամենաթողություն ու խայտառակ ապօրինություն է»,- հայտարարել են ուսուցիչները և խնդրի վրա հրավիրել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։