Items filtered by date: Շաբաթ, 31 Հոկտեմբերի 2020
Շաբաթ, 31 Հոկտեմբերի 2020 22:55

Էպիկենտրոն 31.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հայրենիքի պաշտպանության առաջնագծում կանգնած զինվորին աջակցելու միջոցը նաև թիկունքում տարվող միասնական պայքարն է: Այս սկզբունքով առաջնորդվելով էլ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կամավորների թիմը հայ մարտիկների համար անհրաժեշտ պարագաներ է կարում և ուղարկում Արցախ:

«Անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու շուրջ Ռուսաստանի հետ խորհրդկցություններ են սկսվելու»,-«Էպիկենտրոն»-ին ասել է վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունանը: Նրա խոսքով՝ խորհրդակցությունների արդյունքում կողմերը գնահատելու են ստեղծված իրավիճակը և որոշվելու է, թե ինչ օգնություն պետք է ցուցաբերել և ինչ գործողությունների պետք է դիմել: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ անվտանգության խորհրդատվություն ստանալու համար Հայաստանի՝ Ռուսաստանին դիմելու հետ կապված բոլոր մանրամասները քննարկվելու են լրացուցիչ:

Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ: Սա միջազգային մարդասիրական մի շարք իրավունքների ու կոնվենցիաների կոպիտ խախտում է: Թշնամին բացի հայկական ուժերին վնաս պատճառելը փորձում է նաև բնապահպանական լուրջ աղետ հրահրել:

Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Պուտինին ուղղված Փաշինյանի նամակին և Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքին: Առաջին նախագահի անդրադարձը ներկայացրել է ilur.am կայքը:

Չի բացառվում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին հանդիպում անցկացնի Լեռնային Ղարաբաղի հարցով: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ռոբերտ Օ՚Բրայենը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայումը անընդունելի է ոչ միայն Հայաստանի, այլև ԱՄՆ-ի համար.Վաշինգտոնը դիտարկում է սկանդինավյան խաղաղապահներ տեղեկայելու տարբերակը: ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի սենատն էլ Արցախի ճանաչման մասին օրինագիծ է ներկայացրել: Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին արձագանքներն ամփոփել է Ֆրիդա Ղազարյանը:

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը՝ անտեսելով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունն ու միջազգային կառույցների՝ հրադադարի պահպանման մասին կոչերը: Այսօր վաղ առավոտյան թշնամին հրթիռակոծել Ստեփանակերտի կենտրոնական շուկան ու բնակելի շենքերը: Հրթիռակոծվել է նաև Շուշին, այստեղ քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորներ կան:

Երեկ ուշ գիշերին Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին մասնակցել են նաև Մինսկի խմբի համանախագահները: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է համանախագահ երկրների միջնորդությամբ ձեռքբերված կրակի դադարեցման շուրջ համաձայնությունների անվերապահ կատարման և կայուն հրադադարի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը: Միջնորդների հետ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ:Կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք այլ քայլեր ձեռնարկել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։