Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լիահույս է, որ մարտի 1-ի գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է: «Ամեն ինչ արվում է և արվելու է,որ այս գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվի,- ասել է Խաչատրյանը կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին: Նա ընդգծել է, որ մարտի 1-ի գործով քրեական գործերը միավորված են և քննվում են մեկ վարույթում: Սասուն Խաչատրյանը տեղեկացրել է, որ սահմանադրական կարգի տապալման քրեական գործը միացվել է սպանությունների փաստերով հարուցված քրեական գործին և քննվում է մեկ միասնական վարույթում:
Շարունակվում է ԲՀԿ – ին անդամակցության գործընթացը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ 3000-ից ավելի նոր կուսակցականներ համալրել են ԲՀԿ քաղաքական մեծ ընտանիքի շարքերը:ԲՀԿ առաջնորդը շնորհավորել է նոր կուսակիցներին «Բարգավաճ Հայաստան» - ի հզոր թիմին միանալու առթիվ և նրանց մաղթել բարի երթ: Գագիկ Ծառուկյանը պատրաստկամություն է հայտնել մշտապես լինել հին և նոր կուսակցականների կողքին՝ աջակցելով նրանց բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելու տեսլականն իրագործելու համար:

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv