Items filtered by date: Հինգշաբթի, 15 Հուլիսի 2021
Հինգշաբթի, 15 Հուլիսի 2021 20:20

Էպիկենտրոն 15.07.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 15 Հուլիսի 2021 20:00

Անցուդարձ 15.07.2021

Published in Անցուդարձ

Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ գործող հնամաշ իրերի շուկայի աշխատողները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: Պահանջում են թույլատրել շարունակել առևտուրը, չհեռացնել իրենց մշտական տարածքից: Քաղաքապետարանը դեռ անցած տարի էր զգուշացրել քաղաքացիներին առևտուրը տեղափոխել «Հրազդան» մարզադաշտի կամ այսպես կոչված «Տեց»-ի հարակից տարածք:

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատախազության միջնորդության քննարկումը: Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ,որտեղից վերադառնալուց հետո որոշել է միջնորդությանը անդրադառնալ վերջնական դատական ակտով:Նախորդ նիստին մեղադրող կողմը միջնորդել էր դիմել ՍԴ և գործի վարույթը կասեցնել: Պաշտպանները պնդել են,որ նման հիմքեր չկան:

Կորած կամ գողացված զույգ համարանիշների կրկնօրինակը հնարավոր է լինելու ստանալ 12 հազար դրամ պետական տուրքի դիմաց: Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է գումար տրամադրել արցախիցներին օգնելու համար, նաև սահմանել է նախադպրոցական հաստատություններում մեկ սանի հաշվարկով ֆինասնավորման կարգը:

«Զանգեզուրի միջանցքի մասին Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները որևէ կապ չունեն հունվարի 11-ի եռակողմ հայտարարության բովանդակության հետ»,- կառավարության նիստի մեկնակին հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Բաքուն տարածքային նկրտումներ ունի իր հարևանների մեծամասնության նկատմամբ, և դա տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնն է: Փաշինյանը ՀԱՊԿ-ի և Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել է հայ-ադրբեջանական սահմանին հատկապես վերջին երկու ամսում երկու զոհ ունենալու հանգամանքի վրա:

Պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ամսական գումարը կավելանա երկուհարյուր հազար դրամով: ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունը:Անհետաձգելի համարված այս նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն են: «Սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորների համար, ովքեր մարզերից են և պետք է հանդիպեն ընտրողների հետ»,-հայտարարել է Ենգիբարյանը:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։