Items filtered by date: Չորեքշաբթի, 05 Մայիսի 2021
Չորեքշաբթի, 05 Մայիսի 2021 22:06

Էպիկենտրոն 05.05.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է ավազակապետական հեղափոխություն անել. Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոշտ է արձագանքել առաջին նախագահի հայտարարությանը: «Միակ բանը, որ քաղաքական գործունեության ընթացքում Տեր-Պետրոսյանին նախկինում մեծ ճշգրտությամբ հաջողվել է, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին իշխանության բերելն ու իշխանության պահելն է, որը խափանվել է», -նշել է նա: ԱԺ-ում վարչապետի պաշտոնակատարը բավական սուր ելույթ է ունեցել: Նա Ռոբերտ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին դավաճան ու կապիտուլյանտ է անվանել: Փաշինյանը նաև հայտնել է , որ առաջիկա ընտրություններին հանդես են գալու « Ապագա կա, կա ապագա » կարգախոսով:

Դինամո մարզահամալիրում այսօր կայացել է արցախյան երկրորդ պատերազմում զոհված Հայաստանի չեմպիոն ու մրցանակակիր Մելքոն Հովհաննիսյանի անվան սեղանի թենիսի անդրանիկ հուշամրցաշարը: Մրցաշարին ներկա են եղել նաև մարզիկի ծնողներն ու մարզաձևի բոլոր ուժեղագույն մարզիկները:

Վարչապետի պաշտոնակատարը կարևոր է համարել Հայաստանում ավելի մեծ թվով մարդկանց պատվաստելու գործընթացը: «Կան բոլոր հիմքերը մտածելու, որ առաջիկայում պատվաստված լինելը պարտադիր պայման կդառնա ճամփորդելու համար »,-ասել է Փաշինյանը: Նա ներկայացրել է նաև շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների և մինչև 18 տարեկան երեխաների անվճար բուժօգնության կազմակերպման ծրագրերը:

Չորեքշաբթի, 05 Մայիսի 2021 20:30

Անցուդարձ 05.05.2021

Published in Անցուդարձ

Հայաստանի տարբեր մարզերից մոտ 100 զինծառայողներ ու կամավորներ Բաղրամյան 26-ում հանդիպել են նախագահի հետ: Արմեն Սարգսյանի աշխատակազմը «Հայրենիքի պաշտպան» ծրագրի շրջանակում սկսել է մի նախաձեռնություն, որի նպատակն է հոգեբանական աջակցություն ցուցաբերել պատերազմի հետևանքով տուժած տղաներին ու նրանց ընտանիքներին:

Ռուսաստանի ԱԳ նախարարի այցին ընդառաջ մի խումբ հադրութցիներ ակցիա են իրականացրել Հայաստանի ԱԳՆ շենքի դիմաց: Քաղաքացիները պահանջել են դիվանագիտական հրատապ միջոցներ ձեռնարկել օկուպացված Հադրութը հայերին վերադարձնելու համար:

ԱԺ-ն դռնփակ նիստում քննարկել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի վերջնական զեկույցը: Թե ինչու դռնփակ, պարզաբանել է հանձնաժողովի ղեկավարը: Անդրանիկ Քոչարյանը, սակայն, նշել է, որ զեկույցում տեղ գտած փաստերը պետք է դառնան պատկան մարմինների ուսումնասիրության առարկա: Ընդդիմադիրները խնդիրներ են նկատել զեկույցում՝ հակասություններից մինչև կողմնապահություն: «Եթե այսօրվա ԳՇ պետը, ըստ զեկույցի՝ մեղավորներից է, նա հիմա չպետք է լիներ իր պաշտոնին». նշել է Էդմոն Մարուքյանը: Պատգամավորներն անդրադարձել են նաև ներքաղաքական թեմաների:

Տեղի ունեցողն, ըստ Արցախի ԱԳ նախարարի՝ ֆաշիզմի դրսեւորում է: Արցախի օմբուդսմենը նշել է, որ առանց հայկական կողմի հետ խորհրդակցելու եկեղեցու նկատմամբ Բաքվի միջամտությունը չի կարող լինել բարի նպատակով: Պատմաբանները ավերման նոր փաստերից չեն զարմանում.Ղազանչեցոցը պատմության ընթացքում պարբերաբար ենթարկվել է թուրքական բարբարոսությանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։