Items filtered by date: Երկուշաբթի, 28 Հունիսի 2021
Երկուշաբթի, 28 Հունիսի 2021 22:05

Էպիկենտրոն 28.06.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները հերթական անգամ հավաքվել են կառավարության մոտ: «Ընտրությունից 8 օր է անցել, բայց դեռ ոչ մի գերի չի վերադարձել»,-ասել են ակցիայի մասնակիցները: Նրանք անիմաստ են համարել ծնողների հետ անմիջական կապ պահելու նպատակով հանձնաժողով ստեղծելու կառավարության նախաձեռնությունը: Կեսօրին գերիների հարազատներին ընդունել է վարչապետի պաշտոնակատարը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր բժշկական համայնքին է ներկայացվել «Նախահիվանդանոցային բուժօգնություն» գիրքը: Սա ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Հարություն Մանգոյանի չորրորդ գիրքն է: Այն նախատեսված է շտապ օգնության բժիշկների համար: Գրքում ապացուցողական բժշկության հիման վրա լուսաբանվում են շտապ օգնության տեսական և գործնական հիմնահարցերը:

Գրիգոր Զոհրապի 160-ամյակի առթիվ ռեժիսոր Գրիշա Մնոյանն իր թատերախմբի հետ բեմականացրել է թատերական ներկայացում՝ հեղինակի «Փոստալ» ստեղծագործության հիման վրա: Բեմադրությունը հանդիսատեսին է մատուցվում պոլսահայ գրողի լեզվով:Թատերախումբը մտադիր է ստեղծել Գրիգոր Զոհրապի անվան արևմտահայերենի թատրոն:

Մեդիա նախաձեռնությունների media.am կայքը վրացի գործընկերների հետ ստուգում է ֆեյսբուքի հայ օգտատերերի ու լրատվամիջոցների հրապարակած լուրերի իսկությունը: Այս որոշումը որոշ լրատվամիջոցներ համարում են ճնշում մամուլի հանդեպ: Լրատվական գործունեությամբ զբաղվողները կարծում են, որ այսպիսով թիրախավորվում են այն ԶԼՄ-ները, որոնք քննադատում են իշխանությանը:

Կշարունակի՞ արդյոք պաշտոնավարել Երևանի քաղաքապետը: «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Արայիկ Հարությունյանը երեկ «Ազատության» հետ զրույցում խոսել է արտահերթ ընտրություններում Հայկ Մարությանի ընդգծված դիրքորոշման մասին, մեկնաբանել քաղաքային իշխանության հնարավոր փոփոխության մասին լուրերը: Հարությունյանի հայտարարություններին «Էպիկենտրոնի» հետ հարցազրույցում արձագանքել է քաղաքապետի խոսնակը:
 

Մասնագետների խոսքով, սոցիալ- տնտեսական խնդիրներից բացի, ստեղծված իրավիճակին նպաստել են նաև պատերազմից հետո ստեղծված իրադարձությունները: Նախկինի համեմատ՝ այսօր 370 հազարի հասնող ներքին ու արտաքին ուղևորությունների արդյունքում 90 հազար քաղաքացի չի վերադառնում հայրենիք: Ինչպե՞ս է հնարավոր մեղմել իրավիճակը: Այս և մյուս հարցերի պատասխանները՝ առաջարկվող տեսանյութում:

ԿԸՀ-ն երեկ ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրության վերջնական արդյունքները: Այսպիսով՝ նոր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ: Հանձնաժողովը ստացել է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու 3 դիմում, որոնք մերժվել են: «Հայաստան» դաշինքը հնարավորինս սեղմ ժամկետներում ընտրության արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։