Items filtered by date: Կիրակի, 13 Հունիսի 2021
Կիրակի, 13 Հունիսի 2021 22:02

Էպիկենտրոն 13.06.2021

Published in Էպիկենտրոն

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն այս օրերին եղել է Երևանի վարչական շրջաններում և չորս մարզում: Վարչապետի թեկնածուն Ազատության հրապարակում ամփոփել է քարոզարշավի անցած 6 օրերը:

«Մենք ունենք թիմ, փորձ ու գալիս ենք լուրջ ծրագրով»,- Տավուշում հայտարարել է «Հայաստան» դաշիքնի վարչապետի թեկնածուն: Ռոբերտ Քոչարյանը կառավարող ուժին համարել է աթոռից կառչած ուրվական, որը 2018-ից սկսած՝ ոչ մի խոստում չի կատարել:

«Ազատություն» կուսակցությունը քարոզարշավի 7-րդ օրն անցկացրել է Սյունիքի մարզկենտրոն Կապանում: Նախկին վարչապետ, կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը նախ այցելել է հակառակորդի հետ սահմանամերձ դարձած հատվածներ, այնուհետև հանդիպել համակիրների հետ: Բագրատյանը խոստացել է ընտրվելու պարագայում ներդրումային նոր մոդել զարգացնել:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր քարոզարշավ են իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Նրանք հանդիպել են քաղաքացիների հետ, ներկայացրել իրենց ծրագիրն ու լսել նրանց խնդիրները: Վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը խոսել է Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրների մասին, անդրադարձել ռազմագերիներին, սահմանազատմանը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն առնչվող հարցերի:

ԱԺԲ մի խումբ անդամներ և պատգամավորի թեկանծուներ քարոզարշավ են արել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում: Բևեռի անդամները շրջել են բակից բակ, զրուցել քաղաքացիների հետ, փոխանցել նախընտրական բուկլետներրը՝ զուգահեռ բարձրախոսով ներկայացնելով նաև իրենց ծրագիրը:

Սերժ Սարգսյանը հաստատել է, որ պատերազմից հետո ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը զանգահարել է իրեն: Այդ մասին երրորդ նախագահը պատմել է Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ: ՀՀԿ ղեկավարը նաև վստահեցրել է, որ իր իշխանության ժամանակ անկլավների մասին ընդհանրապես որևէ խոսք չի եղել:

Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Արարատի մարզ: ԲՀԿ նախագահը Մասիսում ծաղիկներ է խոնարել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի մոտ, շնորհակալագրեր հանձնել նրանց ծնողներին, այնուհետև Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմավառությամբ ոգեկոչել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը: Գագիկ Ծառուկյանը Արարատի մարզի տարբեր քաղաքներից ու գյուղերից ժամանած համակիրների հետ հաղթանակի քայլերթ է իրականացրել Արտաշատի կենտրոնական փողոցներում: Իր ելույթում ԲՀԿ առաջնորդն անդրադարձել է երկրի առաջ ծառացած անվտանգության և սոցիալ-տնտեսական մարտահրավերներին, ներկայացրել դրանց լուծման գործիքակազմն ու ճանապարհային քարտեզը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։