Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետությունում պահպանվում է հրդեհավտանգ իրադրությունը: Հրդեհների հավանական տարածման ֆոնին նախարարությունն անցել է երկհերթափոխ աշխատանքի: ԱԻՆ աշխատակիցները հսկում են Հայաստանի ամբողջ տարածքն ու օպերատիվորեն արձագանքում քաղաքացիների ահազանգերին: