Հուլիսի 13-ից 18-ը Երևանում տեղի կունենան բասկետբոլի կանանց մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության «Չելենջ-մրցաշարի» D ենթախմբի հանդիպումները:Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի ընտրանիները: Կարևոր ստուգատեսից առաջ մեր բասկետբոլիստուհիները ուսումնամարզական հավաք են անցկացնում Երևանում:
Նախագահը պարգև է շնորհել Բեժանյանների բազմազավակ ընտանիքին: Ծնողական փառքի մեդալով պարգևատրված Գևորգը և Գոհարն իրենց 13 երեխաների հետ բնակվում են Երևանում՝ վարձով: Պատվավոր մեդալին արժանանալու լուրը Բեժանյաններին առաջինը հայտնել է «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը:
Հուլիսի 5-ը Հայաստանի Սահմանադրության օրն է: Ուղիղ 26 տարի առաջ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե Սահմանադրության ընդունման նպատակով: Հետագայում Մայր օրենքը ենթարկվեց փոփոխությունների 2005 և 2015 թվականներին: Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է: Փոփոխություններով հանդերձ՝ ինչպիսի՞ն է այսօր հիմնական օրենքը և արդյո՞ք ունի նոր փոփոխությունների կարիք: Մասնագետների դիտարկումներն ամփոփել է իմ գործընկեր Հերմինե Ղարիբյանը:
Տուրիզմի ոլորտը Հայաստանում աստիճանաբար սկսում է ուշքի գալ,սակայն զբոսաշրջիկների հոսքն առայժմ մեծ չէ:«Էպիկենտրոնի» հետ զրույցում Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալը նշել է,որ ոլորտի վերականգնման համար, այդուհանդերձ, այցելուների բավական լավ ցուցանիշ է գրանցվել:Զբոսաշրջիկների թիվը դեռ հեռու է 2019-ի ցուցանիշից,սակայն հատկապես հանգստյան օրերին Հայաստանի հյուրանոցներում դժվար է գտնել ազատ սենյակ: Իսկ հյուրանոցների գները հիմնականում մնացել են անփոփոխ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv