«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ամեն շիրմաքար մի պատմություն է, սակայն Մարտիրոսյանների պատմությունն առանձնանում է մյուսներից: Հադրութցի Ալեքսին շփոթմունքի պատճառով հուղարկավորել են երկու անգամ՝ առաջինն Արցախի Վաղուհաս գյուղում մեկ այլ զինվորի փոխարեն, երկրորդը՝ «Եռաբլուր»-ում: Զոհվածի հայրը՝ Գրիմա Մարտիրոսյանը, նույնպես զինվորական է, 3 պատերազմների մասնակից: Զավակի կորստից հետո,սակայն,նա զորամաս վերադառնալ չի ցանկանում: Սահմռկեցուցիչ դիպվածի մանրամասները՝ Արթուր Հովհաննեսյանի տեսանյութում: