Items filtered by date: Երկուշաբթի, 12 Հուլիսի 2021
Երկուշաբթի, 12 Հուլիսի 2021 22:05

Էպիկենտրոն 12.07.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը հանդիպել է նաև հայկական բռնցքամարտի ներկայացուցիչների հետ:Մարզաձևի միջազգային կառույցի նախագահն անդրադարձել է բռնցքամարտին վերաբերվող մի շարք հարցերի՝ այդ թվում մրցավարական խնդիրներին:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հյուրընկալել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովին: Հայրենական սպորտի ղեկավարն ու ԱԻԲԱ-ի նախագահը քննարկել են հայկական սպորտին վերաբերող մի շարք հարցեր:ԱԻԲԱ-ի նախագահը ՀԱՕԿ նախագահի ուղեկցությամբ նաև շրջել է օլիմպավանում, ծանոթացել մարզումային պայմաններին:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հյուրընկալել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովին: Հայրենական սպորտի ղեկավարն ու ԱԻԲԱ-ի նախագահը քննարկել են հայկական սպորտին վերաբերող մի շարք հարցեր:ԱԻԲԱ-ի նախագահը ՀԱՕԿ նախագահի ուղեկցությամբ նաև շրջել է օլիմպավանում, ծանոթացել մարզումային պայմաններին:

Ըստ թատերական գործիչների՝ կամերային երաժշտական պետական թատրոնը և Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնը առաջիկայում միավորվելու են. կամերայինի շենքը տրամադրվելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին,որը մինչև օրս չունի մշտական գրասենյակ:Այս օպտիմալացմանը թատրոնների անձնակազմը դեմ է: Հարցի շուրջ բուռն քննարկումները շարունակվում են:

 

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր ավարտել է Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը, որը ներկայացրել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Վարդազարյանը նիստին չի մասնակցել, հանձնաժողովի միջնորդության վերաբերյալ որևէ դիտարկում չի ներկայացրել:Որոշումը կհրապարակի հուլիսի 26-ին:


Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է: «Մասկի շոու». այսպես է փաստաբան Երեմ Սարգսյանը գնահատել նախկին համայնքապետի նկատմամբ տեղի ունեցող գործողությունները:«Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանն էլ հայտարարել է,որ սա հերթական քաղաքական հետապնդումն է,որն իրականացվում է Սյունիքի համայնքապետերի նկատմամբ:

ՍԴ-ն շարունակում է քննել ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները: Քննության չորրորդ օրը դիմող կողմը հարցեր է ուղղել պատասխանող կողմին:«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը մեջբերել է դեռևս պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեկը և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրել՝ կեղծվե՞լ է արդյոք 2013 թ. նախխագահի ընտրությունը: Դատախազության ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ նախընտրական վերջին քարոզարշավի ժամանակ Փաշինյանի ելույթները չեն կարող համարվել բռնության կոչեր,իսկ մուրճի ցուցադրումը օրենքի դիկտատուրա հաստատելու սիմվոլ է:

 

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։