Items filtered by date: Հինգշաբթի, 24 Հունիսի 2021
Հինգշաբթի, 24 Հունիսի 2021 22:00

Էպիկենտրոն 24.06.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 24 Հունիսի 2021 20:30

Անցուդարձ 24.06.2021

Published in Անցուդարձ

«Կապրենք, կտեսնենք»,- արդյոք Անահիտ Ավանեսյանը պատրա՞ստ է երաշխավորագիր ներկայացնել Արմեն Չարչյանի՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն էլ հայտարարել է, որ իրենց իշխանության չվերարտադրվելու պարագայում գործարարների ու տնտեսվարողների 90 տոկոսը կհեռանար երկրից: Լոռու մարզպետն էլ հերքել է լուրը,թե ծեծել է Օձունի համայնքապետին: Կառավարության կուլիսներից՝ Աիդա Կարապետյանի տեսանյութը:

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ Նորաշենի արգելոցն էնդեմիկ համարվող հայկական որոր թռչնատեսակի բնադրավայրն է, և միջոցառման անցկացումն այդ տարածքում կարող է առաջացնել բնապահպանական խնդիրներ:Առաջարկվել են այլընտրանքային տարբերակներ,որոնք մերժվել են: Միջոցառման կազմակերպիչները հայտարարել են, որ արգելոց համարվող այդ տարածքում միջոցառումը շուրջ 1 տասնամյակ անցկացվել է առանց խոչընդոտների:

Գործադիրի նիստից առաջ վարչապետի պաշտոնակատարի արարողակարգի պատասխանատուն կառավարության անդամներին հրահանգել է Փաշինյանին դիմավորել հոտնկայս: Նախկինում,սակայն,այսպիսի երևույթ չի նկատվել: Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը տեղի ունեցածը բացատրել է այսպես.«Նախկինում գուցե թավշյա էր, դրա համար չի եղել, հիմա պողպատյա է»,-լրագրողներին ասել է Ռոմանոս Պետրոսյանը:


Որոշ տեղամասերում քվեաթերթիկների՝ երեկ մեկնարկած վերահաշվարկը շարունակվել է նաև այսօր: Վերահաշվարկ է արվել նաև Երևանի 9-րդ ընտրատարածքի 62 տեղամասերից 7-ում: Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն «Էպիկենտրոնին» ասել է,որ էական խախտումներ չեն արձանագրվել.մեկ-երկու դեպքում եղել է անվավեր քվեաթերթիկների խնդիր, որոշ տեխնիկական հարցեր էլ արձանագրվել են հանձնաժողովականների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանքով:


44-օրյա պատերազմից հետո Խծաբերդի հատվածից գերեվարված շիրակցի զինծառայողների հարազատները կառավարության շենքի դիմաց նստացույց են անում: Նրանք շարունակում են հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն արդյունք չկա: Հարազատները պահանջում են, որ Բաքվում դատվող իրենց զավակների իրավունքների պաշտպանությամբ զբաղվեն օտարերկրացի իրավապաշտպաները:

Ընտրություններից հետո առաջին անգամ մամուլի ասուլիս է հրավիրել խորհրդարան չանցած «Լուսավոր Հայաստանը»: Էդմոն Մարուքյանը նշել է, որ հիմա փոքր դադար են վերցնում,հետո շարունակելու են ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Մարուքյանը չի կարծում,որ 8-րդ գումարման խորհրդարանը կարճ կյանք է ունենալու:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։