Items filtered by date: Երկուշաբթի, 07 Սեպտեմբերի 2020
Երկուշաբթի, 07 Սեպտեմբերի 2020 22:00

Էպիկենտրոն 07.09.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Կամք» նախաձեռնության գլխավորությամբ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարության մոտ հանրահավաք է անցկացվել: Մասնակիցները նշել են, որ այս ակցիան ազգային արժեքների պահպանման համար է: Ըստ նրանց՝ բազմաթիվ խոստումներով իշխանության եկած կառավարության մի շարք անդամներ լծվել են օտարածին բարքեր ներմուծելու ազգադավ գործին: Նրանցից մեկն, ակցիայի մասնակիցների խոսքով, Արայիկ Հարությունյանն է, որը պետք է հեռանա:

Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիաները: Առավոտյան նրանք ավտոերթ են իրականացրել քաղաքում, ապա բողոքի ցույց անցկացրել կառավարության շենքի դիմաց: Ժամեր շարունակ սպասելուց հետո ցուցարարները գնացել են Հայաստանում ՌԴ դեսապանատուն, իսկ դրանից հետո նստացույց իրականացրել կառավարական առանձնատան դիմաց: Նրանք պահանջել են հանդիպում վարչապետի հետ, որը, սակայն, այդպես էլ չի կայացել:

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Հայաստանի հյուսիս, եղել Չինարի, Մովսես և Այգեպար համայնքներում: Վարչապետը ծանոթացել է Չինարիում հուլիսյան իրադարձություններից հետո հրետակոծված տների նորոգման ու կառուցման աշխատանքների ընթացքին, լսել մարդկանց խնդիրները: Ապա այցելել է Մովսես համայնք, որտեղ, բնակիչների պնդմամբ, գյուղի կառուցումից ի վեր` մոտ 300 տարի, ասֆալտապատում չէր եղել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկել են 5 տարի ազատազրկում սահմանել սննդամթերքի կեղծման և իրացման պարագայում, եթե գրանցվել է մահվան դեպք: Նախագիծը քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Ի տարբերություն հանձնաժողովականների՝ կառավարությունը դեմ դիրքորոշում է արտահայտել՝ համարելով, որ նախագիծը կվնասի տնտեսական գործունեություն ծավալող ընկերություններին: Մեկ այլ նախագծով էլ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկել է զրպարտության համար նախատեսված պատժաչափը հասցնել 10 միլիոն դրամի:

Նոր զարգացումներ Ամուլսարի շուրջ: Հանքի շահագործման դեմ պայքարող, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ամուլսարում ծառայություն իրականացնող պահնորդները հարձակվել են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա և ծեծի ենթարկել նրանց: Ըստ ականատեսների՝ բռնություն է գործադրվել նաև ոստիկանի վրա: Միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել «Լիդիան» ընկերությունը: Նշված է, որ Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը, մոտ 10 հոգով, հայհոյելով և քարերով հարձակում է գործել պահնորդական ծառայության վրա: Ի դեպ, նախորդ օրն Ամուլսարում է եղել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված երեք հարցերի փոխարեն քննարկվել է մեկը: Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն է տվել «Երեխայի իրավունքների մասին» օրենքի նախագծին: Այն վերաբերում է 16 տարին լրացած, հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներին հոգեբուժական օգնությանը: Նախագծով սահմանվել է, որ երեխայի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը դառնում է պարտադիր:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված երեք հարցերի փոխարեն քննարկվել է մեկը: Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն է տվել «Երեխայի իրավունքների մասին» օրենքի նախագծին: Այն վերաբերում է 16 տարին լրացած, հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներին հոգեբուժական օգնությանը: Նախագծով սահմանվել է, որ երեխայի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը դառնում է պարտադիր:

Երկուշաբթի, 07 Սեպտեմբերի 2020 13:30

BMW-ն րոպեների ընթացքում մոխրացել է

Այսօր՝ առավոտյան՝ ժամը 10:15-ին, ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհի պատճառով BMW X5 մակնիշի մեքենան ամբողջությամբ այրվել է: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Տեղում աշխատել է մեր գործընկեր Արթուր Հակոբյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։