«Մրցաշրջան 2012-ը մեր մարզիկների համար մեծ ձեռքբերումների տարի էր: Տարբեր տարիքային խմբերի, Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում հայաստանցի մարզիկներն, ընդհանուր առմամբ, 150 մեդալ են նվաճել․այդ թվում՝ 29 ոսկե, 47 արծաթե և 74 բրոնզե: Տարվա ամենակարևոր մարզական ստուգատեսը Լոնդոնում տեղի ունեցած ամառային 30-րդ օլիմպիական խաղերն էին, որտեղից մեր մարզիկները հայրենիք վերադարձան 3 մեդալով․ հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնում արծաթե մեդալ նվաճեց, նրա թիմակից Արթուր Ալեքսանյանը և ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն էլ պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին: