ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն, ավանդույթի համաձայն, հին Նոր տարին անցկացրեց կուսակցության երիտասարդ ակտիվիստների հետ: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս անգամ, իրենց ակտիվ գործունեությամբ աչքի ընկած մի քանի հարյուր երիտասարդ կուսակցականներ Գագիկ Ծառուկյանի կողմից պատվոգրեր և խրախուսական պարգևներ ստացան: Պարգևատրվեցին նաև դեկտեմբերի 24-ից մինչև հունվարի 10-ը ավելի քան 350 հազար երեխաներին ուղղված ամանորյա ակցիայի համակարգողները: «Մեր ապագան կրթված և հայրենասեր երիտասարդներինն է, և հենց նրանք են, որ պետք է հնարավորություն ստանան ինքնադրսևորվելու հայրենի երկրում և ամենօրյա քրտնաջան աշխատանքով ու նվիրվածությամբ հզորացնեն այն: Ձեր իղձերի իրականացման ճանապարհին միշտ լինելու եմ ձեր կողքին, ավելի շատ եմ աջակցելու»,- շնորհավորելով երիտասարդ կուսակցականներին՝ ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:
