Երկուշաբթի, 13 Մայիսի 2013 12:41

Հայաստանում է Ալեքսանդր Լուկաշենկոն 13.05.2013

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Զվարթնոց օդանավակայանում Բելառուսի Հանրապետության ղեկավարին դիմավորել են ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը,  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի  արտակարգ և լիազոր  դեսպան   Արմեն Խաչատրյանը,  բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Այցի ընթացքում  Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցելու է Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությամբ և հովանավորությամբ  Աբովյան քաղաքում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը, որին հաջորդելու է Բելառուսի Հանրապետության նախագահի և Գագիկ Ծառուկյանի շրջայցը հայ-բելառուսական     ԱՐ ԲԵ առևտրի կենտրոնում: Մինչեւ այդ  նախագահի նստավայրում տեղի է ունենալու Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախատեսված են նախագահներ Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բելառուսի նախագահն  այցելելու է  նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« April 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։