Հունվարի 17-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, բուհի խորհրդի նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախագահությամբ, տեղի ունեցավ խորհրդի հերթական նիստ:
Իրենց ելույթներում խորհրդի անդամները ընդգծեցին, որ մեր երկրում և տարածաշրջանում ինստիտուտի համբավը հետզհետե ավելանում է. դրանում մեծ ավանդ ունի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա հովանավորությամբ տարեց տարի ավելանում է վերանորոգված լսարանների և մարզադահլիճների թիվը: Լավագույն ուսանողներն ու դասախոսները խրախուսվեցին ՀԱՕԿ-ի նախագահի կողմից: «Լավագույն դասագիրք», «Լավագույն ձեռնարկ», «Լավագույն ամբիոն», «Լավագույն ուսանող» և «Լավագույն դասախոս» անվանակարգերում հաղթողները «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից դրամական խոշոր պարգևների արժանացան: Հայրենական սպորտի ղեկավարը ընդգծեց, որ աջակցությունը շարունակական է լինելու:
Օրակարգի համաձայն՝ կատարված աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ բուհի ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Այսօր 2827 ուսանող ունեցող ինստիտուտն իր կարգապահությամբ առանձնանում է մյուս բուհերից: Խորհրդի անդամները նշեցին, որ դա էապես պայմանավորված է բուհի ռեկտորի աշխատելաոճով: