Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մարտի 30-ից ապրիլի մեկն ընկած ժամանակահատվածում՝ Ազգային օլիմպիական կոմիտեների միջազգային ասոցիացիայի, Ասիայի օլիմպիական կոմիտեի և Քուվեյթի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահի հրավերով գտնվել է Քուվեյթում: Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել նաեւ Քուվեյթի հայ համայնքի հետ
:

