Օր օրի ահագնացող արտագաղթը մեր երկրի համար շարունակում է լրջագույն սպառնալիք մնալ: Ինչու են մարդիկ ամեն գնով ուզում հեռանալ հայրենի երկրից և օրվա հացը օտար ափերում վաստակել, ովքեր են խնդրի գլխավոր պատասխանատուները, և ինչու սայլը երբեք տեղից չի շարժվում: Պարզվում է սեփական մեղքն այլոց վրա բարդելը շատ ավելի հեշտ է, քան այն արժանապատվորեն ընդունելն ու գիտակցելը:
