Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը սկսել է ավանդական հանդիպումների շարքը մեր երկրի տարբեր մարզերի գյուղացիների հետ: Ուշադրության կենտրոնում հերթական անգամ Արմավիրի մարզի բնակիչներն են եղել: Գագիկ Ծառուկյանը լսել է նրանց բոլորի խնդիրները, դրանցից շատերին լուծում տվել հենց տեղում:
