
Փետրվարի 15-ին տեղի է ունեցել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության հերթական՝ 7-րդ համագումարը, որին մասնակցել են կուսակցական բոլոր 58 տարածքային կառույցների ներկայացուցիչները: Օրակարգային հարցերը հետևյալն են եղել՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի և Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետություններ և ԲՀԿ նախագահի, Քաղաքական խորհրդի, Վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ: Հաշվետվությունները լսելուց և հաստատելուց հետո, սահմանված կարգի համաձայն, ԲՀԿ քաղաքական խորհուրդը դադարեցրել է լիազորությունները, համագումարը կազմավորել է նոր քաղխորհուրդ՝ բաղկացած 201 անդամից: Համագումարի օրակարգի հաջորդ հարցը եղել է ԲՀԿ նախագահի ընտրությունը: Համագումարին ներկա պատվիրակները առաջադրել է մեկ թեկնածու՝ Գագիկ Ծառուկյանին, ով և միաձայն վերընտրվել է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ: Ընտրությունից հետո Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ծրագրային ամփոփ ելույթով՝ անդրադառնալով երկրի առջև ծառացած հիմնախնդիրներին ու նախանշելով կուսակցության քաղաքական գործունեության առաջնահերթությունները:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv