Շիրակում ոռոգման ջուրը հողամասեր չի հասնում, մարզի համար աննախադեպ շոգից ու երաշտից բերքը փրկել չի հաջողվում: Կառնուտի ջրամբարում կուտակված ջրային ռեսուրսները բավարար չեն: Խնդրին լուծում գտնելու համար մարզի բնակիչները մի քանի անգամ փակել են Երեւան-Գյումրի ավտոճանապարհը, հանդիպել պատասխանատու պաշտոնյաների հետ: Այսօր ջրային կոմիտեի նախագահը Շիրակ կատարած այցի ժամանակ նշել է,որ խնդիրը շուտով լուծում կստանա: