Հինգշաբթի, 17 Հունիսի 2021 11:31

ԲՀԿ քարոզարշավը Լոռիում. Գ.Ծառուկյանը բազմամարդ հանրահավաք է անցկացրել Վանաձորում

Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում թիմակիցների հետ այցելել է Լոռու մարզ: Մարգահովիտ համայնքում ԲՀԿ նախագահը չնախատեսված հանդիպում է ունեցել ճանփեզրին իրեն աղուհացով սպասող բազմաթիվ համակիրների հետ և պատասխանել նրանց հուզող գլխավոր հարցին՝ իշխանության գալու դեպքում ինչպե՞ս է պատրաստվում լուծել անվտանգության խնդիրը: Իսկ արդեն մարզկենտրոն Վանաձորում հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ընթացած հանրահավաքի ժամանակ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է սոցիալ-տնտեսական խնդիրներին: «Քաղաքացիների նկատմամբ կոշտ վարչարարությամբ և օր-օրի ավելացող տարբեր հարկատեսակներով հնարավոր չէ բյուջե լցնել»,-հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը՝ ներկայացնելով տնտեսության զարգացմանը միտված հստակ ճանապարհային քարտեզ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։