Հինգշաբթի, 15 Նոյեմբերի 2012 00:00

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ 15.11.2012

Դեռևս սեպտեմբեր ամսին՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախընտրական հանդիպման ընթացքում, Գագիկ Ծառուկյանը խոստացել էր Գյումրի քաղաքին 10 աղբատար մեքենա և 10 միավոր գյուղտեխնիկա նվիրել:

Տրված խոստումն արդեն իրականություն է. ԲՀԿ նախագահն անձամբ էր այցելել Գյումրի՝ քաղաքացիների համընդհանուր ուրախությունը կիսելու և նրանց հետ կրկին հանդիպելու նպատակով:

Քաղաքապետ Ս. Բալասանյանի ուղեկցությամբ ԲՀԿ նախագահը ծանոթացավ քաղաքապետարանի աշխատանքային պայմաններին, այնուհետև ուսումնասիրեց նվիրաբերված տեխնիկան, մաղթեց, որ այն ամբողջությամբ ծառայի իր նպատակին՝ թեթևացնելով գյումրեցու առանց այն էլ ծանր ու դժվարին հոգսը:

Այցելության շրջանակներում Գագիկ Ծառուկյանը ջերմ ու անմիջական մթնոլորտում հանդիպեց նաև գյումրեցիների հետ:

«Ձեր հավատն ու վստահությունն ամենաթանկ արժեքներն են, որ ուժ են հաղորդում ինձ, ստիպում առավել պարտավորված զգալ: Երկրաշարժի արհավիրքը վերապրած գյումրեցին այլևս չպետք է լքի հարազատ ծննդավայրը, պետք է պայման ու հնարավորություն ունենա՝ աշխատելու և սեփական ուժերով վերականգնելու հարուստ ավանդույթներ ունեցող քաղաքի դիմագիծը: Թե՛ խորհրդարանի և թե՛ քաղաքապետի ընտրություններն ապացուցեցին, որ Շիրակի մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տասնյակ հազարավոր համակիրներ ունի: Սա պարտավորեցնում է առավել մեծ ջանքեր ներդնել՝ ի օգուտ քաղաքի զարգացման ու ժողովրդի բարեկեցության»,-իր խոսքում նշեց ԲՀԿ առաջնորդը:

Հանդիպմանը հաջորդեց այցելություն քաղաքի 7 վերք եկեղեցի. խորհրդանշական մոմավառություն և աղոթք առ Աստված՝ գյումրեցիներին փորձություններից պաշտպանելու և զորավիգ լինելու համար:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« April 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։