Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծ շուքով և հանդիսավորությամբ տոնվեց ուսանողների միջազգային օրը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը յուրօրինակ անակնկալների մի ամբողջ շարք մատուցեցին ավելի քան 10-ը հազար երիտասարդների: Ավանդույթի համաձայն՝ տոնին ներկա էր նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Այս տարի ևս հանրապետության տարբեր բուհերի ավելի քան 250 ուսանող տոնի առթիվ արժանանացավ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակին՝ 100.000 դրամի չափով:
Շնորհավորելով ուսանողներին՝ ԲՀԿ առաջնորդը կարևորեց նրանց դերը մեր երկրի զարգացման ու պետականության ամրապնդման գործում:
Սովորել շատ լավ, դառնալ պիտանի մարդ ու արժանի քաղաքացի, ապրել ու արարել հայրենիքում և հայրենիքի համար. Գագիկ Ծառուկյանի հորդորն էր ուսանողներին:
«Ապագան երիտասարդներին է, և ես վստահ եմ, որ այն փայլուն է լինելու: Որակյալ կրթություն, արժանավայել աշխատանք, բարեկեցիկ կյանք. Ձեր իղձերի իրականացման ճանապարհին միշտ լինելու եմ ձեր կողքին, ավելի շատ եմ աջակցելու ձեզ»,-խոստացավ ԲՀԿ նախագահը:
Ինքնատիպ անակնկալ ունեին նաև երիտասարդները. ավելի քան 5000 ուսանողի անունից Գագիկ Ծառուկյանին տրվեց 56 մետր երկարություն ունեցող շնորհակալագիր:
Անակնկալների շքերթը շարունակվեց արդեն մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում՝ համերգային աննախադեպ ծրագրով:
