Անհետ կորած ազատամարտիկների օրը հերթական անգամ նշվել է նաև Աբովյան քաղաքում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի տարածքային կառույցի, կանանց խորհրդի և Աբովյանի ուսանողական խորհրդի կազմակերպած միջոցառմանը ներկա են գտնվել անհետ կորած ազատամարտիկների հարազատները: Միջոցառումն անցկացվել է Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանի կառուցած՝ Արցախյան պատերազմում անհետ կորած Կոտայքի մարզի կամավորների և զինվորների հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:
