ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Հայտարարում եմ, որ իմ հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չեմ զբաղեցնում, դրանցից որևէ մեկի կառավարմանն անձամբ չեմ մասնակցում»,- նշել է ԲՀԿ ղեկավարը: Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ նաև ասված է. «Հավատարմագրային կառավարման հանձնված իմ ձեռնարկությունների կառավարման արդյունքներից և երկրի բիզնես միջավայրից իրազեկվածությունս շատերին հանգիստ չի տալիս, փորձ է արվում այդ հանգամանքը կապել իբր անձամբ ձեռնարկատիրությամբ զբաղվելու գործառույթի հետ»: Իր պատասխանում Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է նաև կոնկրետ փաստեր, որոնք ըստ նրա՝ վկայում են այն մասին, որ բարձրացված խնդիրն արհեստածին է և նպատակ ունի առնվազն ստվեր գցել իր հեղինակության ու համբավի վրա: ԲՀԿ նախագահի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:
