«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Արմավիրի մարզում հերթական անգամ հանդես է եկել խոշորամասշտաբ սոցիալական նախաձեռնությամբ: Հիմնադրամը աջակցություն է ցուցաբերել Արմավիր քաղաքի և հարակից 30 համայնքների ավելի քան 300 ընտանիքի: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ առաջնահերթութուն է տրվել առավել խոցելի խմբերին՝ բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամներին ու զինծառայողներ ունեցող ընտանիքներին:
