Փետրվարի 24-ին «Միկա» մարզահամալիրում կկայանա MMA-ի և K1-ի միջազգային մրցաշար, որտեղ հանդես կգան Հայաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Մարոկկոյի և Վենեսուելայի ուժեղագույն մարզիկները: Իսպանական հարնահայտ «Միքս ֆայթ» մրցաշարը Հայաստանում կայանալու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո: Մրցաշարին հետևելու համար Հայաստան է ժամանելու նաև հանրահայտ «Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատար Սամի Նասերին:
