Ամանորին ընդառաջ Գյումրիի տնակային ավանների բնակիչներին և սոցիալապես անապահով ընտանիքներին 100 միլիոն դրամ հատկացնելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն անմիջապես իրականություն է դարձել: Հանրապետության երկրորդ քաղաք Գագիկ Ծառուկյանի այցի հաջորդ օրը Գյումրիի հազարավոր բնակիչներ ստացել են ԲՀԿ նախագահի կողմից իրենց արդեն մի քանի տարի շարունակ հատկացվող աջակցությունը: 100 միլիոնը բաժանվել է ուղիղ երկու մասի՝ 50 միլիոն դրամը ստացել են տնակներում ապրող բնակիչները, իսկ մյուս 50-ը՝ սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված ընտանիքները:
