Հատուկ հաղորդումներ

ԲՀԿ-ն Ազատության հրապարակում համապետական բազմամարդ հանրահավաք է անցկացրել: Համակիրների ուղեկցությամբ քայլերթով հավաքին է միացել Գագիկ Ծառուկյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը ներկայացրել է նախընտրական ծրագիրը, խոսել երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերների մասին ու առաջարկել դրանց լուծման…
 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Ազատության հրապարակում համապետական բազմամարդ հանրահավաք է անցկացրել: ԲՀԿ վարչապետի թեկնածուն ներկայացրել է նախընտրական ծրագիրը, խոսել երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին ու առաջարկել դրանց լուծման վերաբերյալ իր թիմի տեսլականը:
Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում թիմակիցների հետ այցելել է Լոռու մարզ: Մարգահովիտ համայնքում ԲՀԿ նախագահը չնախատեսված հանդիպում է ունեցել ճանփեզրին իրեն աղուհացով սպասող բազմաթիվ համակիրների հետ և պատասխանել նրանց հուզող գլխավոր հարցին՝ իշխանության գալու դեպքում…
Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզի համակիրների հետ: Գյումրիում ԲՀԿ նախագահը քայլերթ է իրականացրել, ապա ներկայացրել նախընտրական ծրագրի դրույթները: Ծառուկյանը մտահոգիչ է համարել այն, որ 88-ի արհավիրքից ավելի քան 30 տարի անց շատ…
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գագիկ Ծառուկյանը թիմակիցների հետ այցելել է Արագածոտնի մարզ: Տարբեր համայնքներից հազարավոր քաղաքացիներ, ԲՀԿ նախագահին աջակցելու համար, ժամանել են մարզկենտրոն Աշտարակ: Գագիկ Ծառուկյանն իր ելույթում արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե մինչև…
Գագիկ Ծառուկյանը Սյունիքի մարզկենտրոնում նախընտրական հանդիպում է ունեցել Կապանի, Մեղրու և մարզի սահմանամերձ դարձած համայնքների բնակիչների հետ: ԲՀԿ նախագահը խոսել է անվտանգության խնդիրների մասին՝ մտահոգիչ համարելով ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստանի ողնաշարը համարվող Սյունիք: Մինչև նախընտրական…
Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Արարատի մարզ: ԲՀԿ նախագահը Մասիսում ծաղիկներ է խոնարել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի մոտ, շնորհակալագրեր հանձնել նրանց ծնողներին, այնուհետև Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմավառությամբ ոգեկոչել հանուն հայրենիքի…
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը թիմակիցների հետ այցելել է Վայոց Ձոր: Մարզկենտրոնում Գագիկ Ծառուկյանը ջերմ ընդունելության է արժանացել եղեգնաձորցիների և հարակից քաղաքներից ու գյուղերից ժամանած հազարավոր քաղաքացիների կողմից: ԲՀԿ նախագահը ներկայացրել է երկրի առջև ծառացած խնդիրներն…
Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելել է սահմանամերձ Տավուշ: Մարզկենտրոն Իջևանի և հարակից համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը ներկայացրել է ԲՀԿ նախըտրական ծրագրի դրույթները, խոսել սահմանի անվտանգության և մարզի տնտեսական զարգացման…
Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավը շարունակել է Գեղարքունիքի մարզում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը նախ ջերմ հանդիպում է ունեցել մարզի գյուղերի հարյուրավոր բնակիչների հետ, պատասխանել է նրանց հարցերին և հակիրճ ներկայացրել ԲՀԿ ծրագրային դրույթները: Գավառում տեղի է…
Նախընտրական քարոզարշավը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից: ԲՀԿ-ն ընտրությանը մասնակցում է «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով: «Հայաստանում առաջին հերթին պետք է կարգավորվի անվտանգության խնդիրը»,- աբովյանցիների հետ հանդիպմանը հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:…
«Բարգավաճ Հայաստանը» նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվել է կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսով: Ցուցակի 3-րդ համար Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն քարոզարշավին ունենալու է շատ ակտիվ մասնակցություն. Գագիկ Ծառուկյանն անձամբ է ներկայացնելու կուսակցության 30…
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը մարզագույք է հատկացրել Նորք Մարաշի մանկապատանեկան մարզադպրոցին: Գագիկ Ծառուկյանի կողմից նաև դրամական պարգև է հանձնվել մարզադպրոցի սան Հովհաննես Փափազյանին,որը վերջերս դարձել էր բռնցքամարտի աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։