Items filtered by date: Ուրբաթ, 16 Հուլիսի 2021
Ուրբաթ, 16 Հուլիսի 2021 22:01

Էպիկենտրոն 16.07.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 16 Հուլիսի 2021 20:30

Անցուդարձ 16.07.2021

Published in Անցուդարձ

Բանախոսներն անդրադարձել են իշխանության վերարտադրության պատճառներին, անվտանգության սպառնալիքներին: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանն անթույլատրելի է համարել խաղաղության պայմանագրի անվան տակ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը:

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվել է: Նրա պաշտպանը հայտարարել է, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել հուլիսի 8-ին կալանավորված Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա: Ըստ ՀՔԾ-ի՝ Առուշանյանը նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: Դատարանը սկսել է քննել նաև Սիսիանի քաղաքպետ Արթուր Սարգսյանի կալանավորման հարցը:

«Ադրբեջանն անընդհատ ուժեղացնելու է ճնշումները Հայաստանի նկատմամբ», - կարծում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:Նրա խոսքով Ադրբեջանին խաղաղություն պետք չէ,Բաքուն փորձում է «պոկել» առավելագույնը:Նման տեսակետ ունի նաև Սուրեն Սարգսյանը:«Եթե Հայաստանը թույլ է, և դրա հաշվին Ադրբեջանը կարողանում է նոր գործողություններ անել,նա չի համաձայնելու խաղաղապահների ներկայությանը սահամանին»,- ասել է քաղաքագետը:

Հուլիսի 1-ից ԵԱՏՄ երկրներում շահագործման է հանձնվել «Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգը՝ եվրասիական տարածաշրջանում առաջին միասնական թվային նախագիծը: Աշխատանք որոնող քաղաքացին արդեն հնարավորություն ունի հանրայնացնել իր աշխատանքային որակները և գործատու գտնել ԵԱՏՄ տարածքում:

Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքի հնարավոր քանդման շուրջ աղմուկը վերջին օրերին չի դադարում:Շենքի ճակատագրով մտահոգ են մասնագետներն ու քաղաքացիները, կառուցապատողից պահանջում են հստակ նախագիծ ներկայացնել՝ ի՞նչ է կառուցվելու հուշարձանի տարածքում, փոխվելո՞ւ է արդյոք շինության արտաքին տեսքը: ԿԳՄՍ նախարարությունը վստահեցնում է՝ հուշարձանը չի քանդվելու. կատարվելու են միայն ամրակայման, նորգման,վերականգման աշխատանքներ:

 

 

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մարզիկներին՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ հայ ժողովուրդը ամբողջ հոգով և մտքով լինելու է մարզիկների հետ և սպասելու նրանց մրցելույթներին: Գագիկ Ծառուկյանն իր հերթին ընդգծել է,որ Տոկիո մեկնող յուրաքանչյուր մարզիկ իսկապես ուժեղ է և ի զորու է մեդալ նվաճելու:

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մարզիկներին՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ հայ ժողովուրդը ամբողջ հոգով և մտքով լինելու է մարզիկների հետ և սպասելու նրանց մրցելույթներին: Գագիկ Ծառուկյանն իր հերթին ընդգծել է,որ Տոկիո մեկնող յուրաքանչյուր մարզիկ իսկապես ուժեղ է և ի զորու է մեդալ նվաճելու:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։