Items filtered by date: Շաբաթ, 21 Օգոստոսի 2021
Շաբաթ, 21 Օգոստոսի 2021 21:55

Էպիկենտրոն 21.08.2021

 

 

Published in Էպիկենտրոն

44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժանում է ոչ միայն մարդկանց հիշողություններում: Հերոսներին նվիրված հուշաքարեր են տեղադրվում Հայաստանի այն բոլոր համայնքներում, որտեղ ծնունդ են առել ու դաստիարակվել մեր անմահացած հերոսները: Գյումրիում այսօր բացված խաչքարը նվիրված է Ալեք Սիմոնյանի հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ մեր երկիրը կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ և մեզ անհրաժեշտ է նախարարություն, որը կկիսի քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և վաղվա համար:

Ֆիզիկայի ինստիտուտի այգու մոտ արդեն 3-րդ օրն է լարված վիճակ է: Կառուցապատող ընկերությունը սկսել է շինաշխատանքները: Տարածքի բնակիչներն ասում են՝ չեն նահանջելու, պայքարելու են մինչև վերջ: Այսօր ևս բախում է տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև, 4 քաղաքացի բերման է ենթարկվել:

կինոռեժիսորը 2 ֆիլմ է նկարում: Ֆիլմի հերոսների ճակատագրերը տարբեր են, բայց նրանց միավորում է հայրենիքը, հանուն որի էլ հերոսներն անմահացան: Ֆիլմի հեղինակը նշում է ,որ նման գործերին մոտենում է ամենայն պատասխանատվությամբ, առանց որևէ պաթոսի ու ավելորդության: Ֆիլմերի պրեմիերան տեղի կունենա աշնանը:

Բոսնիա և Հերցեգովինայի բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունից բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հայրենիք կվերադառնա աննախադեպ արդյունքով: Հայ պատանիները 2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալ են նվաճել: Ոսկե մեդալ նվաճած Անդրանիկ Մարտիրոսյանը հայ զինվորի լուսանկարով շապիկով է բարձրացել պատվո հարթակ:

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ է նկատվում, վերջին օրերին թվերն ավելանում են: Փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր է բոլորի համար: ՍԱՏՄ-ն շարունակում է խստացված ստուգայցերը, Առողջապահության նախարարությունն էլ հորդորում է պատվաստվել ու հետևել հակահամաճարակային անվտանգության կանոններին:

 

 

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։