Items filtered by date: Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021
Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021 21:48

Էպիկենտրոն 20.08.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Մայրաքաղաքը 9 օր կապրի ժամանակակից արվեստով ու հոգևոր մշակույթով: Արվեստասեր հասարակայնությունն այդ ընթացքում հնարավորություն կունենա դիտել ֆիլմեր, մասնակցել քննարկումների ու համերգների: Երևանյան ցուցադրությունից առաջ, Ֆրեսկո միջազգային փառատոնը շրջել է մարզերում: Առաջին այցելուները՝ զինվորներն են:

Մայրաքաղաքի Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում հայտնի Ֆիզիկայի ինստիտուտի այգու մոտ այսօր լարված է եղել: Կառուցապատող ընկերությունը փորձել է տարածում շինաշխատանքներ ծավալել, ինչը հարուցել է բնակիչների դժգոհությունը: Սկսվել է քաշքշուկ, մասնակիցներից մի քանիսը՝ բերման են ենթարկվել:

Ոչ միայն ուժային, այլև՝ արտասովոր մշակութային ունակություններով հայ հայտնիների մասին պատմող Դյուցազնագրքի հեղինակներն ահազանգում են շրջանառվող կեղծ լուրերի մասին: Կան դեպքեր, երբ իրականության հետ աղերս չունեցող տվյալները լրջորեն վնասում են հաջողություններ գրանցողների առաջխաղացմանը: Պատասխանատուները հիշեցնում են՝ ռեկորդի արժանացած յուրաքանչյուր դյուցազն ունի հավաստագիր:

Նախ՝ Ղրղզստան, որտեղ ավարտվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը և որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը: Տրանսպորտի ոլորտի կարգավորման միասնական սկզբունքների մշակում և էներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորում: Սրանք՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի առանցքային կետերն են: Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ կառուցողական աշխատանքները կշարունակվեն ու ԵԱՏՄ ներուժի արդյունավետ օգտագործումը կնպաստի անդամ երկրների էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: Նիստից հետո վարչապետի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ հանդիպումը՝ երկու ամսից է՝ Երևանում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։