Items filtered by date: Շաբաթ, 17 Հուլիսի 2021
Շաբաթ, 17 Հուլիսի 2021 20:30

Անցուդարձ 17.07.2021

Published in Անցուդարձ
Շաբաթ, 17 Հուլիսի 2021 20:30

Էպիկենտրոն 17.07.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Կառավարությունում կայացել են Նիկոլ Փաշինյանի բանակցությունները Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: «Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին»,- հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը: Բաքուն նաև չի համաձայնում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկմանը: Բրյուսելը հայտարարում է,որ պատրաստ է աջակցել Մինսկի խմբի աշխատանքներին: Շառլ Միշելը հակամարտության կարգավորման համար առանձնացրել է հիմնական 4 ուղղություն,որոնց թվում է նաև Արցախի կարգավիճակի հարցը:

Տեղադրված տասը տաղավարում ներկայացվել են Արցախից տեղահանված մեր հայրենակիցների պատրաստած սնունդն ու անուշեղենը,ձեռագործ տիկնիկներն ու ազգային խորհրդանիշները: Վաճառքից գոյացած հասույթի մի մասը կուղղվի ներառական կրթություն ստացող արցախցի երեխաներին:

Սիբիրախտով հիվանդանալու վերջին դեպքերից հետո Հանրապետությունում նոր դեպքեր չեն գրանցվել: Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի խոսքով՝ իրավիճակն ամբողջությամբ գտնվում է վերահսկողության տակ: Օրինակ, Գեղարքունիքի մարզում սիբիրախտով վարակվելու պատճառը եղել է երաշտը,Շիրակում՝ բնակիչներից մեկի «սրտացավությունն» ու անասնաբույժի անգործությունը: Նշենք, որ սրանից առաջ Հայաստանում սիբիրախտ վերջին անգամ գրանցվել էր 2012 թվականին:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները դեռ չեն քննարկել՝ հրաժարվելո՞ւ են պատգամավորական ծախսերի համար հնգապատկված գումարից,թե՞ դրանք ուղղելու են այլ նպատակի:Աննա Գրիգորյանի խոսքով՝ հետպատերազմյան Հայաստանում անթույլատրելի է նման քայլի գնալը: Արսեն Բաբայանն էլ պնդում է,որ 50 հազար դրամը բավական է նույնիսկ ամենահեռու մարզեր այցելելու համար:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։