Items filtered by date: Չորեքշաբթի, 09 Հունիսի 2021

MMA-ի մարտիկ, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող Վարշամ Գևորգյանը հունիսի 25-ին Ղազախստանում կանցկացնի իր հերթական մենամարտը՝ մրցելով ադրբեջանցի Էլնար Իբրահիմովի հետ: Կարևոր մենամարտի նախապատրաստական փուլը հայ մարզիկն անցնում է հայրենիքում:

Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այցելել է Արարատի մարզ, «Ինքնիշխան Հայաստան»-ի առաջնորդը շրջել է Աբովյան քաղաքում, «Ազատ Հայրենիք» դաշինքը մեկնել է Տավուշ, «5165» շարժումն էլ գնացել է Վանաձոր: Մանրամասները՝ տեսանյութում:

«Ռուսաստանը մեր դաշնակիցն է, և Հայաստանի համար ավելի լավ դաշնակից լինել չի կարող»,- Соловев LIVE հաղորդաշարի եթերում ասել է Արթուր Վանեցյանը: «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուի խոսքով՝ Ռուսաստանը չի հանդուրժում ստախոսներին և մարդկանց, որոնք ուղիղ չեն խոսում իրենց խնդիրների մասին: Սոլովյովի հարցին, թե Ղրիմն ումն է, Վանեցյանը պատասխանել է՝ մերը: Ճշտող հարցից հետո Վանեցյանը հստակեցրել է, որ Ղրիմը ռուսական է:

Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավը շարունակել է Գեղարքունիքի մարզում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը նախ ջերմ հանդիպում է ունեցել մարզի գյուղերի հարյուրավոր բնակիչների հետ, պատասխանել է նրանց հարցերին և հակիրճ ներկայացրել ԲՀԿ ծրագրային դրույթները: Գավառում տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք՝ մարզի տարբեր համայնքներից ժամանած քաղաքացիների մասնակցությամբ: Հաշվի առնելով, որ պատերազմից հետո Գեղարքունիքը դարձել է սահմանամերձ՝ Գագիկ Ծառուկյանը մանրամասն անդրադարձել է անվտանգային միջավայրին: «Ժողովրդի անվտանգությունն ապահովելու միայն մի ճանապարհ կա. դա Ռուսաստանն է»,-հայտարարել է ԲՀԿ առաջնորդը:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։