«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Ազատության հրապարակում համապետական բազմամարդ հանրահավաք է անցկացրել: ԲՀԿ վարչապետի թեկնածուն ներկայացրել է նախընտրական ծրագիրը, խոսել երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին ու առաջարկել դրանց լուծման վերաբերյալ իր թիմի տեսլականը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Ազատության հրապարակում համապետական բազմամարդ հանրահավաք է անցկացրել: ԲՀԿ վարչապետի թեկնածուն ներկայացրել է նախընտրական ծրագիրը, խոսել երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին ու առաջարկել դրանց լուծման վերաբերյալ իր թիմի տեսլականը:
Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ու Ադրբեջան այցի ամփոփիչ ասուլիսը սկսել է հետևյալ հայտարարությամբ. «Տարածաշրջանում վստահություն ստեղծելու ուղղությամբ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի՝ մասնավորապես Ադրբեջանին փոխանցելով ականապատ դաշտի քարտեզները»: Չի ուշացել Պուտինի հետ առաջիկա հանդիպման անոնսը, երբ հնարավոր է քննարկվի Զանգեզուրի միջանցքի հարցը: Էրդողանը չի բացառել նաև Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծումը: Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարը վստահեցրել է, որ Հարավային Կովկասում հաստատված կայունությունից և խաղաղությունից ամենաշատը օգուտ կքաղեն Հայաստանը և հայ ժողովուրդը:
«Էպիկենտրոնի» հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ իրենց ընտրողները լուռ են, բայց քիչ չեն: Պատգամավորի թեկնածուն հիշեցրել է նաև տեխնոկրատ կառավարություն ձևավորելու իրենց առաջարկի մասին՝ նշելով, որ դա երկիրը ցնցումներից զերծ պահելու միակ տարբերակն է:
Նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի սահմանային որոշ հատվածներում նոր դիրքեր են հիմնվում: Ջերմուկի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքները դեռևս ավարտված չեն. սահմանապահները վստահեցնում են, որ սահմանն ամուր ձեռքերում է:
«Հայաստան» դաշինքի հանդիպումները շարունակվել են Գեղարքունիքի մարզում: Վարդենիսում վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին մանգաղ են նվիրել: «Սա նվիրում եմ ձեզ, որպեսզի վերականգնեք գյուղնախարարությունը և քաղաքական մոլախոտերին հնձեք»,-ասել է նվերի հեղինակը: Երկրորդ նախագահը խոստացել է, գործիքն օգտագործել միայն իր բուն նպատակով: