Items filtered by date: Չորեքշաբթի, 26 Մայիսի 2021
Չորեքշաբթի, 26 Մայիսի 2021 22:05

Էպիկենտրոն 26.05.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 26 Մայիսի 2021 20:30

Անցուդարձ 26.05.2021

Published in Անցուդարձ

Այսօր ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ցուցակը ԿԸՀ ներկայացնելու վերջին օրն էր: Նոր խորհրդարանում ընդգրկվելու համար քաղաքական հայտ ներկայացրած գրեթե բոլոր ուժերը համոզմունք են հայտնել, որ հաղթելու են հունիսի 20-ին կայանալիք ընտրություններում: Ո՞ր ուժն ո՞ւմ հետ է պատկերացնում գործակցությունը՝ այս և այլ հարցերի մասին կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչները խոսել են լրագրողների հետ:

«ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը մեզ չի գոհացնում»,-խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն անդրադառնալով Սահմաններում ստեղծված իրավիճակին՝ ընգծել է, որ հենց Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են հորդուրում խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Փաշինյանը բացառել է մարտական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի հետ ունեցած դաշնակցային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարումը:

Իրանի արտգործնախարարը պատերազմից հետո 2-րդ անգամ այցելել է Հայաստան և կրկին խոսել Թեհրանի «կարմիր գծերի» մասին: Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանի ղեկավարության հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերը և շեշտել իր երկրի շահագրգռությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության լիարժեք պահպանման ու ապահովման հարցում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ռազմական գործողությունները մեր երկրի տարածքում կնշանակի, որ պատերազմի մեջ ներքաշվում են նաև ՀԱՊԿ մյուս երկրները: «Մեր ցանկությունն է, որ հարցը լուծվի դիվանագիտական-քաղաքական ճանապարհներով»,-ասել է Փաշինյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ին դիմել նաև 4-րդ հոդվածով: Լրագրողների հետ զրույցում Ռուբեն Ռուբինյանը նաև չի բացառել ՄԱԿ-ին դիմելու հնարավորությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ԱԺ նիստում իշխանություններին հորդորել է հստակ ներկայացնել այն գործողությունների ծրագիրը, որով պատրաստվում են ադրբեջանցիներին դուրս բերել Հայաստանի տարածքից: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էլ հայտնել է, որ այս պահին ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու վերաբերյալ որևէ քննարկում չկա:

Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ԲՀԿ համակիրների հետ,նրանց ներկայացրել երկրի առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծմանը հասնելու մեխանիզմները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը խոսել է անվտանգային ու սոցիալ-տնտեսական մարտահրավերների մասին, մանրամասն ներկայացրել նախընտրական ծրագրում տեղ գտած դրույթներն ու հայեցակարգերը: Հատուկ անդրադարձ է արվել նաև կրթության ոլորտին: «Բարձրագույն կրթությունը պետք է լինի մատչելի և հասանելի բոլորի համար»,- նշել է ԲՀԿ նախագահը:

Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ԲՀԿ համակիրների հետ,նրանց ներկայացրել երկրի առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծմանը հասնելու մեխանիզմները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը խոսել է անվտանգային ու սոցիալ-տնտեսական մարտահրավերների մասին, մանրամասն ներկայացրել նախընտրական ծրագրում տեղ գտած դրույթներն ու հայեցակարգերը: Հատուկ անդրադարձ է արվել նաև կրթության ոլորտին: «Բարձրագույն կրթությունը պետք է լինի մատչելի և հասանելի բոլորի համար»,- նշել է ԲՀԿ նախագահը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։