Items filtered by date: Երեքշաբթի, 13 Ապրիլի 2021
Երեքշաբթի, 13 Ապրիլի 2021 22:15

Էպիկենտրոն 13.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Խորհրդարանում այսօր նաև հայտարարությունների օր էր: Պատգամավորների ելույթների մեծ մասը նվիրված է եղել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը: Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների հարցը կբարձրացվի ԵԽԽՎ առաջիկա նիստում:«Մենք բոլորս պետք է ապրենք նոր օրակարգով, որպեսզի ուղղվենք ու պատրաստվենք հաջորդ հաղթանակներին»,-նշել է ԲՀԿ-ական պատգամավորը: ԱԺ ամբիոնից կարծիք է հնչել, որ հայկական կողմը Ադրբեջանի հետ պետք է խոսի նրա համար հասկանալի լեզվով:

Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների ծնողները ամիսներ շարունակ չեն գտնում իրենց հարցերի պատասխանները: Պաշտոնատար անձանց հետ հանդիպումները արդյունք չեն տալիս: Որդիների վերադարձի ժամկետների մասին որեւէ լուր չունեցող շիրակցիներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքերն ու ելքերը՝ պահանջելով հանդիպում վարչապետի և պաշտպանության նախարարի հետ Գյումրիում:

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստը: Օրակարգում եղել է միայն կուսակցության փոխնախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում Սերգեյ Բագրատյանի փոխարեն ընտրվել է Շաքե Իսայանը: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա անդրադարձել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղիներին, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներին: Նիստի մանրամասները «Էպիկենտրոն»-ին է ներկայացրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը:

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստը: Օրակարգում եղել է միայն կուսակցության փոխնախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում Սերգեյ Բագրատյանի փոխարեն ընտրվել է Շաքե Իսայանը: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա անդրադարձել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղիներին, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներին: Նիստի մանրամասները «Էպիկենտրոն»-ին է ներկայացրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը:

Սահմանադրական դատարանը հրապարակել է Նաիրա Զոհրաբյանի դիմումի վերաբերյալ որոշումը : Քրեական գործ է հարուցվել դատավոր Ալեքսանդր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ, իսկ ահա լրագրող Փայլակ Ֆահրադյանի եւ ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի միջև միջադեպն իրավական ընթացք չի ստանա: Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կրկին կալանավորվել է: Ապրիլի 7-ին կանանց դեմ ուժ կիրառելու վերաբերյալ էլ ծառայողական քննություն է սկսվել: Օրվա քրեաիրավական նորութունները՝ տեսաշարով:

Կաշառք ստանալու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դեմ քրեական գործն այսօր առաջին անգամ պետք է լսվեր դատարանում: Սակայն նիստը չի կայացել 2-րդ նախագահի բացակայության պատճառով: Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել: Լրագրողների հետ զրույցում մեղադրող դատախազն անդրադարձել է սահմանադրական կարգի տապալման հոդվածով քրեական գործի կարճմանը: Գևորգ Բաղդասարյանը հայտարարել է, որ արդարացման վճիռն արդարադատության հետ կապ չունի:

Բաքվի տխրահռչակ «պուրակ»-ը վրդովմունք է առաջացրել ո՛չ միայն Հայաստանում,այլև աշխարհում:Միջազգային հեղինակավոր պարբերականները,անկախ լրագրողները,քաղաքական գործիչներն ու մտավորականները դատապարտում են Ալիևի անմարդկային գործողությունները՝ դրանք գնահատելով ոչ արժանապատիվ և վհատեցնող:

ԱԺ-ում մեկնարկել են հերթական նիստերը: Պատգամավորներն անդրադարձել են Բաքվում տխրահռչակ «պուրակ»-ի բացմանը՝ այն որակելով հայատյացության ծայրահեղ դրսևորում: Ընդդիմադիրների համոզմամբ՝ Ադրբեջանը նման քայլեր է անում ապրիլի 24-ին ընդառաջ Հայաստանի իշխանության խաղաղասիրական կոչերից հետո: Արման Աբովյանն առաջարկել է ավարտված համարել դիսկուրսը՝ Ադրբեջանը և Թուրքիան թշնամի՞ են, թե՞ ոչ: Այսօր նաև պատգամավորի երդում է տվել «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը,որն ամիսներ առաջ իշխող ֆրակցիայի պատգամավորներին համեմատել էր Փաշինյանի ուսապարկի հետ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։