Առողջապահության նախարարի պաշտոնակատարը չի բացառում, որ երկիրը կարող է որոշակի սահմանափակումների փուլ մտնել: Աշնանը կառավարությունը ձեռք է բերելու ևս երկու պատվաստանյութ: Վերջին շրջանում պատվաստվողների թվի ավելացում է արձանագրվել: Երևանից հետո ակտիվ է հատկապես Լոռին: Մեր երկրում անվճար պատվաստվելու հնարավորություն ունեն նաև օտարերկացիները: