Հայաստանի և Արցախի շուրջ առաջիկայում սպասվող իրադարձությունները շարունակում են մնալ վերլուծաբանների ուշադրության կենտրոնում: «Սահմանների հստակեցումը լինելու է բացառապես Հայաստանի հաշվին»,- կարծում է քաղաքագետ Արմեն Բաղդասարայանը: Ըստ նրա՝ իշխանությունը գնում է ամեն ինչ հանձնելու ճանապարհով: Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի խոսքով էլ՝ առաջիկայում ականատես ենք լինելու նոր զիջումների, ինչը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից: