«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այցելել է Արագածոտնի մարզ: Արագածավանում Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է նախօրեին իր հնչեցրած միտքը,թե Բաքվում պահվող տղաները կներեն գերության մեջ մեկ-երկու ամիս ավելի մնալը: Թալինում վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է,որ ընտրություններից հետո դաժան վենդետաներ են սպասվում, իսկ ամփոփիչ ելույթի ժամանակ ասել է, որ ընդունում է Ռոբերտ Քոչարյանի դուելի հրավերը: