Կառավարության նիստին զուգահեռ բողոքի միանգամից երկու ակցիա է տեղի ունեցել: Գործադիրի շենքի մոտ են հավաքվել գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնների աշխատակիցները, որոնց սպառնում է գործազրկությունը: Մյուս ցույցը կազմակերպել են Ռուսաստանում ադրբեջանցու սպանելու համար դատապարտված և վերջերս Հայաստան փոխադրված Արման Առաքելյանի աջակիցները: Քաղաքացիները դժգոհել են, որ կալանավորի նկատմամբ պատժամիջոցի որևէ մեղմացում չի իրականացվում: