Items filtered by date: Երկուշաբթի, 05 Հուլիսի 2021
Երկուշաբթի, 05 Հուլիսի 2021 22:01

Էպիկենտրոն 05.07.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Հուլիսի 13-ից 18-ը Երևանում տեղի կունենան բասկետբոլի կանանց մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության «Չելենջ-մրցաշարի» D ենթախմբի հանդիպումները:Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն  Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի ընտրանիները: Կարևոր ստուգատեսից առաջ մեր բասկետբոլիստուհիները ուսումնամարզական հավաք են անցկացնում Երևանում:

Նախագահը պարգև է շնորհել Բեժանյանների բազմազավակ ընտանիքին: Ծնողական փառքի մեդալով պարգևատրված Գևորգը և Գոհարն իրենց 13 երեխաների հետ բնակվում են Երևանում՝ վարձով: Պատվավոր մեդալին արժանանալու լուրը Բեժանյաններին առաջինը հայտնել է «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը:

Հուլիսի 5-ը Հայաստանի Սահմանադրության օրն է: Ուղիղ 26 տարի առաջ  անցկացվեց համաժողովրդական հանրաքվե Սահմանադրության ընդունման նպատակով: Հետագայում Մայր օրենքը ենթարկվեց փոփոխությունների 2005 և 2015 թվականներին: Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է: Փոփոխություններով հանդերձ՝ ինչպիսի՞ն է այսօր հիմնական օրենքը և արդյո՞ք ունի նոր փոփոխությունների կարիք: Մասնագետների դիտարկումներն ամփոփել է իմ գործընկեր Հերմինե Ղարիբյանը:

Տուրիզմի ոլորտը Հայաստանում աստիճանաբար սկսում է ուշքի գալ,սակայն զբոսաշրջիկների հոսքն առայժմ մեծ չէ:«Էպիկենտրոնի» հետ զրույցում  Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալը նշել է,որ ոլորտի վերականգնման համար, այդուհանդերձ, այցելուների բավական լավ ցուցանիշ է գրանցվել:Զբոսաշրջիկների թիվը դեռ հեռու է 2019-ի ցուցանիշից,սակայն հատկապես հանգստյան օրերին Հայաստանի հյուրանոցներում դժվար է գտնել ազատ սենյակ: Իսկ հյուրանոցների գները հիմնականում մնացել են անփոփոխ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։