Items filtered by date: Հինգշաբթի, 17 Հունիսի 2021

44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը 1064 է: Կոտայքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հրապարակելով փաստաթուղթ: Քննչական կոմիտեն արձագանքել է ՀՀԿ ղեկավարի հայտարությանը: Տարածված պարզաբանման մեջ նշվում է, որ հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 275 է:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Խաժակյանի համոզմամբ՝ արտաքին դիվանագիտական աշխատանքները պետք է հնարավոր լծակ դառնան տնտեսական շրջափակումից դուրս գալու համար: Ներքաղաքական կայունության համար ԼՀԿ-ի միակ առաջարկը այլընտրանքային լուծումն է: Երկրին օգուտ բերելու ճանապարհն, ըստ Խաժակյանի՝ ազգային համաձայնության կառավարությունում բոլոր ուժերը մեկտեղելն է:

Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում թիմակիցների հետ այցելել է Լոռու մարզ: Մարգահովիտ համայնքում ԲՀԿ նախագահը չնախատեսված հանդիպում է ունեցել ճանփեզրին իրեն աղուհացով սպասող բազմաթիվ համակիրների հետ և պատասխանել նրանց հուզող գլխավոր հարցին՝ իշխանության գալու դեպքում ինչպե՞ս է պատրաստվում լուծել անվտանգության խնդիրը: Իսկ արդեն մարզկենտրոն Վանաձորում հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ընթացած հանրահավաքի ժամանակ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է սոցիալ-տնտեսական խնդիրներին: «Քաղաքացիների նկատմամբ կոշտ վարչարարությամբ և օր-օրի ավելացող տարբեր հարկատեսակներով հնարավոր չէ բյուջե լցնել»,-հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը՝ ներկայացնելով տնտեսության զարգացմանը միտված հստակ ճանապարհային քարտեզ:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։