Items filtered by date: Երկուշաբթի, 14 Հունիսի 2021
Երկուշաբթի, 14 Հունիսի 2021 22:35

Էպիկենտրոն 14.06.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Ազատական կուսակցությունն Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, անվտագության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գլխավորությամբ, այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Բաբայանը, մասնավորապես, անդրադարձել է Արցախի խնդրին, առաջարկել գերիներին վերադարձնելու իր լուծումը և պարզաբանել՝ ինչու են ուզում հանրությունից քվել ստանալ:

«Այլընտրանք չկա, պիտի առաջ շարժվել ու գնալ դեպի ուժեղ Հայաստան»,- Էջմիածնում ընտրողների հետ հանդիպմանն անկեղծացել է Ռոբերտ Քոչարյանը: «Հայաստան» դաշինքի առաջնորդն ասել է, որ լավ և աշխատող կառավարության տեղը քաղաքացիները պետք է չիմանան: «Հայաստան» դաշինքը հանդիպումներ է ունեցել Արմավիրի մարզի մի շարք համայնքներում:

Վերջին պատերազմի ընթացքում Հայաստանի անվտանգության ապահովման գործոններից ՀԱՊԿ-ի աշխատանքն անարդյունավետ էր,- հայտարարել են Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության ներկայացուցիչները: Նրանք առաջարկում են անվտանգության նոր համակարգ ստեղծել: Իսկ սահմանազատումը, ըստ ԱԺԲ ներկայացուցիչների, պետք է արվի ոչ թե Խորհրդային միության, այլ Հայաստանի Առաջին Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների հիմքով:

Ըստ «Վերելք» ռազմաքաղաքական կուսակցության՝ երկրի անվտանգությունն ապահովվում է ոչ միայն բանակի, այլև կառավարման բոլոր ոլորտների կարգավորմամբ: Ընտրվելու դեպքում խոստանում են հիմնաքարային փոփոխություններ կատարել կրթության ու գիտության ոլորտներում՝ հիմնական շեշտը դնելով ռազմաարդյունաբերության վրա:

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Արսեն Բաբայանն անդրադարձել է Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասնակցությամբ սկանադալային ձայնագրությանը:
Բաբայանը նաև տեղեկացրել է, որ տևական ժամանակ է իշխանությունը տարբեր պատրվակներով փորձում է իրենց թիմակիցներին հրավիրել քննչական մարմիններ: Վեր են հանվում ինչ-որ քրգործեր, որոնցով մինչև օրս որևէ գործողություն չի իրականացվել, ասել է ընդդիմադիր գործիչը:

Դեմոկրատական կուսակցությունը պնդում է՝ երկրում նախ պետք է վերականգնել ներքին համերաշխությունը, իսկ արտաքին մարտահրավերները պետք է հանգուցալուծել միայն բանակցությունների միջոցով: Այս և այլ հարցերի մասին այսօր ասուլիսում խոսել է Դեմոկրատական կուսակցույան փոխնախագահ, պատգմավորի թեկնածու Ժասմին Ղևոնդյանը:

ՀԱԿ-ը քարոզարշավ է իրականացրել Լոռու մարզում: Կուսակցության անդամները նախ այցելել են Սպիտակ, հետո Վանաձոր: Մարզկենտրոնում քաղաքացիների հետ հանդիպմանը Կոնգրեսը հայտարարել է, որ ընտրությունների է գնում ուժեղ թիմով ու փորձով: ՀԱԿ-ում մտավախություն ունեն, որ ընտրությունները կարող են տանել քաղաքացիական բախման:

Նիկոլ Փաշինյանն այսօրվա քարոզարշավին ևս մասնակցել է մուրճով: Արարատի մարզում կայացած հանդիպումներից մեկի ժամանակ ՔՊ վարչապետի թեկնածուն պարզաբանել է նշված գործիքի կիրառման մեթոդները և կրկին հայտարարել, որ թավշյա հեղափոխությունը պիտի վերափոխվի պողպատյա հեղափոխության:

Գագիկ Ծառուկյանը Սյունիքի մարզկենտրոնում նախընտրական հանդիպում է ունեցել Կապանի, Մեղրու և մարզի սահմանամերձ դարձած համայնքների բնակիչների հետ: ԲՀԿ նախագահը խոսել է անվտանգության խնդիրների մասին՝ մտահոգիչ համարելով ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստանի ողնաշարը համարվող Սյունիք: Մինչև նախընտրական հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն այցելել է Կապանի եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Արցախի առաջին ազատամարտի և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։